ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բարսելոնի» անակնկալը

«Բարսելոնի» անակնկալը
11.09.2016 | 09:25

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում խոշոր անակնկալի հեղինակ է դարձել «Բարսելոնը»՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով զիջելով «Ալավեսին»: Այստեղ փաստորեն միավոր չկորցրած միակ թիմը «Ռեալն» է, որն ունի ինը միավոր: Ի դեպ մադրիդցիները խոշոր հաշվով են ավարտել հերթականը «Օսասունայի» հետ՝ 5:2:

Խոշոր հաշվով հաղթանակ է տոնել նաև մադրիդյան մյուս գրանդ ակումբը՝ «Աթլետիկոն»: Այն չորս անպատասխան գնդակ՝ է ուղարկել տանտերերի՝ «Սելտայի» դարպասը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ